Ինչ է կատարվում դատավորների արտահերթ ժողովում. բացառիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ արդեն ժամեր շարունակ ընթանում է Դատավորների արտահերթ ժողովը։ Այն մեկնարկել է ժամը 16։00-ից։ ArmLur.am-ին ժողովի ընթացքից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, ArmLur.am-ի տեղեկություններով, ժողովի ժամանակ անդրադարձ է կատարվել նաեւ վեթթինգի գործընթացին, քանի որ այս օրերին շատ դատավորներ հարցազրույցներ են տվել եւ հայտարարել, որ պատրաստ են այդ գործընթացն անցնել։

Եվ հիմա ժողովի մասնակիցները հարց են բարձրացրել` ինչու են դատավորները նման հայտարարությամբ հանդես եկել։

Բացի այս, ժողովի ժամանակ հնչել են նաեւ քաղաքական հայտարարություններ, ինչը եւս տարակուսանք է առաջացրել ներկաներից մի քանիսի մոտ, քանի որ իրենք դատավոր լինելով` չպետք է այդպիսի հայտարարություններ անեն։




Լրահոս