Ինչպես են հինգ երիտասարդ Մեծամորում տարբեր վնասվածքներ ստացել. մեծ ծեծկռտուքի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 26-ին, գիշերվա ժամը մեկին, ոստիկանության ՄԵծամորի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա և «գոտկային շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ՝ 51-ամյա մի տղամարդ:

Մոտ մեկ ժամ անց ոստիկանության Արմավիրի բաժնից հաղորդում է ստացվել, որ դարձյալ կտրած-ծակած վերքերով հիվանդանոց բուժօգնության են տեղափոխվել 25-ամյա և 18-ամյա երիտասարդներ:

Արդեն առավոտյան նոր հաղորդում է ստացվել, որ «ճակատի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 27-այա մի տղամարդ: Բոլոր հինգն էլ նույն գյուղի բնակիչ են:

Մեկնած ոստիկանները պարզել են, որ նշված անձինք վնասվածքները ստացել են մայիսի 25-ին, ժամը 22-ի սահմաններում, իրենց գյուղում վիճաբանության ժամանակ, միմյանց հարվածներ հասցնելու հետևանքով: Կիրառվել է փայտե ու երկաթե ձողեր, նաև՝ դանակ: 27-ամյա տղամարդը ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:

Դանակն առգրավված է: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:




Լրահոս