Դատավորների արտահերթ ժողովն ավարտվեց. մանրամասներ թեժ քննարկումներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով, Դատավորների արտահերթ ժողովն ավարտվեց: Այն տևել է վեց ժամից ավելի:

Մեզ նիստից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, նիստի ժամանակ դատավորներն առաջիկն հերթին դատապարտել են ԲԴԽ-ի անգործությունը: Որպես հաջորդ կետ, մեր տեղեկություններով, բարձրացվել է այն հարցը, որ դատական ցանկացած բարեփոխումների իրենք պետք է մասնակից լինեն:

Հետաքրքիր է, որ այսօրվա նիստի նպատակն է եղել կարծիքներ հնչեցնել վարչապետի հայտնի կոչից հետո տեղի ունեցած դեպքերին, սակայն մեծամասնությունը զուսպ է եղել և կողմ, որ չանդրադառնան այդ հարցին առհասարակ: ArmLur.am-ի տեղեկություններով, ժողովի ժամանակ անդրադարձ է եղել նաև հասարակության կողմից ճնշումներին և դատապարտվել են դրանք:

Քնար Մանուկյան

 




Լրահոս