ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր ժողովի ավարտին ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն ընթերցեց դատավորների ընդհանուր ժողովի տեքստը: Այնտեղ նշվում է, որ դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունըկարևորում են, դեմ չեն, որպեսզի հանրային վստահության ամրապնդման տեսանկյունից դատավորների գույքային դրության վերաբերյալ տեղեկատվություն ստանան:
«Դատավորների ընդհանուր ժողովը ողջունում է դատական իշխանության նկատմամբ վստահության ամրապնդման վերականգման ցանկացած միջոցառում, որը սահմանված կլինի օրենքով: Կոչ ենք անում օրենսդրական նախագիծ մշակելիս այն բխեցնել ՀՀ Սահմանադրությունից, միջազգային պարտավորություններից: Ցանկացած առողջ, ողջամիտ քննադատություն ընդունելի է դատական իշխանության համար, բայց դա չի կարող ուղեկցվել դատավորների պատիվն ու արժանապատվությունը արատավորող, դատական իշխանության հեղինակությանը վնասող արտահայտություններով, ուստի խստորեն դատապարտվում է ցանկացած անհարգելից գործողություն: Դատավորների ընդհանուր ժողովը արձանագրում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը, և այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը»,-հայտարարեց նա:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ն արդեն մանրամասներ հայտնել էր նիստի ընթացքից: