
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը գրեթե պատրաստ է եւ շուտով կհաստատվի։ Մինչեւ հունիսի 13-ն այն պետք է բերվի վերջնական տեսքի, որից հետո պետք է հավանության արժանանա ՀՀ-ԵՄ խորհրդի նիստում եւ արդեն կընդունվի վարչապետի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթին ճանապարհային քարտեզից մանրամասներ են հայտնի դարձել:
Նախ՝ մինչեւ 2019 թվականի վերջ նախատեսված է ոստիկանության համակարգում փոփոխություններ կատարել՝ նոր մոդելի ոստիկանության ստեղծել, փոփոխություններ անել պարեկային ծառայությունում: Հաջորդ փոփոխությունը, որը պետք է արվի կրկին մինչեւ այս տարվա վերջ, կապված է մարդու իրավունքների եւ դատաիրավական բարեփոխումների հետ, ըստ այդմ՝ նախատեսված է ՀՀ-ում ավելացնել դատավորների թիվը. դա արվելու է մինչեւ 2022 թվականը»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում