
Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 27-ին, ժամը 20:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մասիս-Վաղարշապատ ավտոճանապարհին գտնվող ավտոտեխսպասարկման կետում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Էջմիածնի խճուղու թիվ 4 հասցեում գտնվող «Մասիս» ավտոտեխսպասարկման կետում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:40-ին, մարվել՝ 21:32-ին:
Այրվել են պահակակետի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 30 քմ) եւ գույքը` ամբողջությամբ: