ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր են ներկա Սարդարապատում անցկացվող միջոցառմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Սարդարապատում են մեծ թվով պաշտոնյաներ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Նրանք մասնակցում են տոնական միջոցառման:

Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը մայիսի 28-ին տոնում են Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տոնած պատմական հաղթանակի 101-ամյակը՝ Հանրապետության տոնը:

Ինչպես ամեն տարի, ծրագրված են բազմաթիվ միջոցառումներ՝ ևս մեկ անգամ նշանավորելու և իմաստավորելու առաջին հանրապետության խորհուրդը հայկական պետականության հետագա կերտման ճանապարհին: Հանրապետության ողջ տարածքում, ինչպես նաև Արցախում անցկացվում են հանդիսություններ` ի հիշատակ անկախությունը կերտած հայ հերոսների: ՀՀ բարձրագույն իշխանությունը կայցելի Սարդարապատի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու անկախության և ազատության համար կռիվ մղած հերոսների հիշատակին: Սարդարապատում էլ հենց տեղի կունենա օրվա գլխավոր իրադարձություններից մեկը՝ համայնքների տոնական հյուրասիրությունը, ուրախ երգուպարը:

1918-ի մայիսի 28-ին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում տված կենաց-մահու ճակատամարտերում տարած հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի անկախությունը, որը կորցրած էր շուրջ 9 դար առաջ:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս