Երեկ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստ, որի ժամանակ ոչ միայն հաստատվել է այսօր մեկնարկող նիստերի օրակարգը, այլեւ հայտատվել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամանակացույցը։ Ըստ այդմ` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բյուջեի քննարկումները մեկնարկելու են հունիսի 5-ին՝ տեւելով մինչեւ հունիսի 12-ը։
Առաջին օրը նախատեսվում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը եւ ելույթը, որից հետո քննարկումները կշարունակվեն ըստ հանձնաժողովների մասնագիտացումների։ Ինչպես հայտնի է, նախորդ տարին փաստացի խառը տարի ստացվեց՝ կապված հեղափոխության հետ, եւ մի քանի ամիս կառույցները ոչ լիարժեք են գործել։ Ըստ այդմ, հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպիսի կատարողական են ներկայացնելու գերատեսչությունները։