
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը քիչ առաջ աշխատանքային այցով ժամանեց Ղազախստան:
«Նուր-Սուլթան Նազարբաեւ» օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորեց Ղազախստանի տեղեկատվության եւ հեռահաղորդակցության նախարար Դաուրեն Աբաեւը:
Հիշեցնենք, որ Փաշինյանը մասնակցելու է Նուր-Սուլթանում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին: Մինչ այդ, այսօր Փաշինյանը երկկողմ հանդիպում է ունենալու Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ:
Արման Գալոյան


