
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստան աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաբեւի հետ: Նրանք քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Երեկոյան արդեն նախատեսված է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ընթրիքը:
Իսկ վաղն արդեն Նիկոլ Փաշինյանը կունենա երկկողմ հանդիպում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկեւի հետ, այնուհետեւ արդեն տեղի կունենա ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը սկզբում նեղ, ապա ընդլայնված կազմով: