Ես կյանքիս մեջ նույնիսկ մեկ անգամ Ջիվանին չեմ տեսել. Արթուր Ասատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ հասարակությանը արդեն հայտնի ցուցարար Ջիվան Աբրահամյանն ուղղորդվում է Դոն Պիպոյի՝ գործարար Արթուր Ասատրյանի կողմից:

Ջիվան Աբրահամյան

ArmLur.am-ի հետ զրույցում Արթուր Ասատրյանը նշեց, որ նման բան չկա:

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես կյանքիս մեջ նույնիսկ մեկ անգամ Ջիվանին չեմ տեսել, չեմ ճանաչում: Ուզում եմ ասեմ, որ ես պատրաստ եմ դատի տալ նման բան գրողներին: Մարդ գա իր երկիր, էսքան բարի գործ անի, էսքան լավ գործ անի, մեկին մի վատ բան արած չլինի ու էսպես վերաբերվե՞ն իրեն: Ես չգիտեմ` ինչ է կատարվում: Ես ոչ մեկին վատություն չեմ արել, ոչ մեկի հետեւից չեմ ընկել, ում ինչ լավություն կարողանում եմ, անում եմ: Չեմ հասկանում` ինչո՞ւ են նման բան անում իմ հանդեպ: Սպասում եմ, որ գնամ եւ էլ 5 տարի Հայաստան չեմ գալու: Կարա՞ մարդ էդքան լավ բան անի ու էսքան վատություն ստանա:

Լավը չեն ասում, գոնե վատ բաներ էլ չասեն»,-մեզ հետ զրույցում ասաց Ասատրյանը:

Լուսինե Մինասյան




Լրահոս