«ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը իր վարույթում գտնվող քրեական գործն ուղարկել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության եւ առաջադրված մեղադրանքի սահմանադրականությունը որոշելու համար: Մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել Սահմանադրական դատարան` ընդգծելով, որ Հրայր Թովմասյանի սանիկը՝ Արամ Օրբելյանը, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն է, եւ հետաքրքրվել, թե այդ հանգամանքը հաշվի առնելով՝ ո՞րն է Հրայր Թովմասյանի դիրքորոշումն այս հարցի կապակցությամբ։
«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ հետաքրքրվել էր` արդյոք ՍԴ դատավորներ Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը մասնակցելու են այս գործով լսումներին, քանի որ մասնակցել են 2008թ.-ի մարտին ՍԴ ներկայացրած դիմումի քննությանը: «Սահմանադրական դատարանի դատավորների մասնակցության հետ կապված հարաբերությունները սահմանված են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով», – ասվում է ՍԴ կողմից ուղարկված պատասխանում»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում