Տիգրան Ավինյանը կտրականապես դեմ է Արսեն Թորոսյանի նախագծին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարարության մեր աղբյուրները հայտնում են, որ վերջերս լարվել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարաբերությունները․ Ավինյանը կտրականապես դեմ է Թորոսյանի կողմից շրջանառվող հակածխախոտային օրենքի նախագծին եւ ուզում է շրջանառությունից հանել՝ ուղարկելով լրամշակման:

Թորոսյանը նախարարությունում ասել է, որ Ավինյանը հակապետական արարք է թույլ տալիս՝ սպասարկելով ծխախոտ արտադրողների եւ «նարգիլե բարերի» սեփականատերերի շահը: Նաեւ նշել է, որ ինքը վարչապետի մակարդակով կբարձրացնի հարցը եւ կհաղթի Ավինյանին»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս