ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում կարճ ելույթով հանդես եկավ Ղազախստանի նախագահ Կասիմ –Ժոմարտ Տոկաեւը: Նա նշեց, որ ԵԱՏՄ ստեղծման գաղափարը եղել է 25 տարի առաջ, իսկ 5 տարի առաջ այն իրականություն է դարձձել: Նա ընդգծեց Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի դերը ԵԱՏՄ կազմավորման հարցում, եւ հիմա Նազարբաեւը զբաղեցնելու է ԵԱՏՄ պատվավոր ներկյացուցչի պաշտոնը:
Այնուհետեւ հայտարարվեց, որ ԵԱՏՄ նախագահությունը փոխանցվում է ՀՀ-ին, եւ ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա եւս ողջունեց ԵԱՏՄ ստեղծմա 5-ամյակը, խոսեց ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ առեւտրային կապերն ամրապնդելու, ԵԱՏՄ ներուժն օգտագործելու մասին:
Այնուհետեւ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները նիստը շարունակեցին դռնփակ ռեժիմով: