ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը հաստատեց. ինչ է սպասվում արտահերթին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի ընտրության ակտիվ քարոզարշավ է իրականացվում։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, արդեն ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրի եւ կանոնադրության մշակումը, այն ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ հաստատվել վերջինիս կողմից։

Ինչպես հայտնի է՝ հունվար ամսից երկու աշխատանքային խումբ էր ձեւավորվել, որոնցից մեկում քննարկվել է կուսակցության կանոնադրությունը, մյուսում՝ նոր ծրագիրը։ Դրանցից մեկը համակարգում էր ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, մյուսը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

Մեր տեղեկություններով, համագումարի ժամանակ պատրաստվում են ներկայացնել այս ամիսների աշխատանքը եւ ընդունել դրանք։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Սոնա Գրիգորյան




Լրահոս