![](https://armlur.am/wp-content/uploads/2019/05/61418005_818199135218287_2715119389266411520_n.jpg)
Այսօր ԱԺ մուտքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում: Այս պահին հավաքվել է մոտ 1000 հոգի: Բուքմեյքերական գրասենյակները պահանջում են հանդիպում ԱԺ նախագահի հետ: Նրանք դեմ են ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի որոշմանը: Ակցիայի մասնակիցները նշում են, որ, փակելով բուքմեյքերական գրասենյակները, իրենք առանց աշխատանքի են մնում:
Այս պահին ցուցարարները փակել են Բաղրամյան փողոցը: