Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ արտաքին կապերի ամրապնդումը. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասել է, որ Հայաստանն առավել կարեւորում է ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի ընդլայնումը: «Մենք նպատակադրված ենք արդյունավետորեն ավարտին հասցնել բանակցությունները Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ: Իրանի հետ համաձայնագրիրն արդեն իսկ վավերացվել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից: Կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ վերջերս Պեկին կատարած իմ այցի ընթացքում Չինաստանի նախագահի և վարչապետի հետ հանդիպումների ժամանակ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության համաձայնագիրը հիշատակվում էր որպես մեր երկու երկրների միջև տնտեսական համագործակցության աճին նպաստող առանցքային գործոններից մեկը՛»,- ասել է նա՝ ընդգծելով նաեւ Սինգապուրի հետ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը:

Միաժամանակ նա անդրադարձել է ընդհանուր էներգետիկ շուկայի ձեւավորմանը, նշելով. «Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորումը թույլ կտա անդամ պետություններին զարգացնել համագործակցությունը իրավահավասարության, փոխշահավետության, արդար մրցակցության ապահովման սկզբունքների հիման վրա՝ ելնելով էլեկտրաէներգիայի արտադրողների և սպառողների տնտեսական շահերից»:




Լրահոս