Հայաստանում Beeline-իև Թումո ստեղծարար տեխնոլգիաների կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում ԹումոԵրևանումանցկացվող ReinforcementLearning-ի աշխատարանի մասնակիցները հայտնիAirbnb հարթակի ծրագրավորող ՆիտարշանՌաջկումարիղեկավարմամբ ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքի արդյունքները:
ReinforcementLearning-ն արհեստական բանականության, համակարգչային գիտության և հոգեբանության խաչմերուկում գտնվող ոլորտ է և զբաղվում է համակարգչի` արտաքին աշխարհի հետ փոխազդեցությամբ և դրանից փորձառության ձեռքբերմամբ:
Աշխատարանիավարտին ուսանողները սովորել են համակարգչային խաղերի համար գրել ալգորիթմներ և ձեռք են բերել հմտություններ, որոնց շնորհիվ կշարունակեն ոլորտի ուսումնասիրություններն ու փորձերը:
«Կարծում եմ, Թումոն հիանալի գաղափար է։ Երբ ես դպրոցական էի, չգիտեի, թե ինչ եմ ուզում և շատ բաներ ինձ համար հասանելի չէին։ Իսկ Թումոյում աշակերտները տարբեր ոլորտներ են ուսումնասիրում առանց որևէ ճնշման և ընտրում են այն ոլորտը, որն իրենց իսկապես հաճելի է։ Նաև շատ զարմանալի է, թե ինչ հեշտությամբ են այս երեխաները սովորում Python-ի կամTensorFlow-ի նման բարդ բաները, որոնք համալսարաններում են դասավանդվում։ Ես ինքս էլ Pythonև մեքենայական ուսուցում ուսումնասիրել եմ համալսարանում», – նշեցAirbnb հարթակի ծրագրավորող ՆիտարշանՌաջկումարը:
«Միշտ հաճելի է տեսնել երիտասարդների հաջողությունները և համոզվել, որ նրանք նոր գիտելիքներ ու հմտություններ են ստանում և կարողանում են դրանք կիրառել։ Մենք ուրախ ենք մասնակից լինել այս նախագծին և երջանիկ ենք այստեղ տեսնել այս հիանալի փորձագետին, ով երիտասարդներին կփոխանցի ժամանակակից և առաջատար ընկերությունում աշխատելու փորձը, կոգեշնչի ու կհուշի, ինչպես կարելի է հաջողության հասնել այսօրվա թվային աշխարհում», – նշեց Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
2019 թվականի ապրիլինՀայաստանում Beeline-ը և Թումոն հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակներում 2019-ի ընթացքում Թումո կայցելեն տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներ՝ Թումոյի ուսանողների հետ իրականացնելու աշխատարաններ՝ գործնական նախագծեր մի շարք ոլորտներում, ինչպիսիք են մեքենայական ուսուցումը, վեբ ծրագրավորումը, 3D մոդելավորումը և այլն:Ընդհանուր առմամբ նախագծերին կմասնակցեն 100-ից ավելի ուսանողներ: