ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 30-ին կմեկնի Սոչի՝ մասնակցելու հունիսի 1-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի առաջին նիստին:
Խորհրդի նիստին մայիսի 31-ին կնախորդի ԵԱՏՄ անդամ-պետությունների փորձագետների նիստը: Նախատեսվում է, որ խորհրդի նիստում ԵԱՏՄ անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ մասնակից-պետությունների տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: