ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դե ֆակտո զինադադարը չի պահպանվում. ինչ է պատմում Ապրիլյան պատերազմի մասնակիցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է Ապրիլյան պատերազմի մասնակից Դավիթ Հակոբյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում պատմել է` ինչպես սկսվեց պատերազմը, խոսել դրա սպասելի լինելու մասին: Դավիթը մեզ հետ զրույցում պատմեց, որ պատերազմը շատ բան է փոխել իր բնավորության մեջ, որի մասին փաստում են ընտանիքի անդամները: Դավիթը մարտերի է մասնակցել Ազդամի շրջանում:

-Դավիթ, ինչպիսի՞ն էր գիտակցումը, որ պատերազմ է սկսվում:

-Երբ որ պատերազմը ամսի 1-ի գիշերը սկսվեց, ես եղել եմ զորամասում: Պատերազը ե′ւ սպասելի էր, ե′ւ անսպասելի: Զորամասից շարժվեցինք դեպի մարտական դիրքեր ամսի 2-ի առավոտյան: Պատերազմն այնքանով է սպասելի, որ 1994-ից ունենք դե յուրե զինադադար, բայց դե ֆակտո այդ զինադադարը չի պահպանվում: Լարվածություն մշտապես եղել է, կա ու լինում է, եւ այդ առումով միշտ պատրաստ ենք պատերազմի:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս