Ինչու չկայացավ Փաշինյան-Պուտին հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նուր-Սուլթանում Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստից առաջ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պարգևատրման արարողություն է կազմակերպել: Interfax-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անվան շքանշանով պարգևատրվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ երկու պետությունների համագործակացության ընդլայնման և կապերի խորացման գործում ունեցած ներդրման համար, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը:

Եվ լրատվական կայքերը նկատեցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկար պարգևատրվողների թվում: ArmLur.am-ի թղթակիցը փորձել էր ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանից պարզել, թե ինչու է այդպես, սակայն վերջինս նշել էր, թե տեղյակ չէ: Ավելի ուշ՝ Ղազախստանից Հայաստան վերադառնալու ժամանակ լրագրողները փորձել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պարզել, թե ինչու նա չի պարգևատրվել: Ի պատասխան` վերջինս նշեց. «Մի քիչ տարօրինակ չէ՞ր լինի ինձ ԵՏՄ-ի ստեղծման հնգամյակի առիթով մեդալ տալը»:

Լրագրողները նաև հետաքրքրվել են, թե ինչու չկայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, քանի որ ավելի վաղ հայտարարվել էր այդ մասին: Սակայն Փաշինյանը նշեց. ««Պուտինի հետ հանդիպում նախատեսված չի եղել»:




Լրահոս