«Սպայկա» ընկերությունը դժվարություններ ունի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյուղմթերքի մթերմամբ ու արտահանմամբ զբաղվող «Սպայկա» ընկերությունը դժվարություններ ունի: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը: «Մենք փորձում ենք մեր բնականոն աշխատանքին վերադառնալ: Վերջին դեպքերի հետ կապված շատ ծանր ֆինանսական հարված ունեցանք:

Ընկերությունը դժվարություններ ունի, քիչ-քիչ վերադառնում ենք բնականոն հունին»,- փոխանցեց Բաղդասարյանը: Ապա հայտարարեց, որ ընկերությունը մթերումներ է իրականացնելու: Այժմ նախապատրաստական փուլում են գտնվում: «Առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում նախապատրաստվենք, որովհետեւ հունիսի 10-ից հետո սկսելու է մթերումը: Մենք բոլոր տարբերակները փորձում ենք օգտագործել, որ այդ նախապատրաստական աշխատանքը արագ կատարվի:

Այս պահին ամեն ինչ անում ենք, որ անցյալ տարվա ծավալները գերազանցենք»,- տեղեկացրեց փոխտնօրենը` նշելով, որ ընկերությունը ոտքի կանգնելու համար վարկային միջոցներ է ներգրավելու»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս