ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետը հորդորեց համեստություն չանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ այս տարվա ծրագրերին եւ նշեց, թե գերատեսչություններին նոր հանձնարարական է տրված, որի համաձայն պետք է ուսումնասիրեն այս տարի նախատեսված ծրագրերը, դրանց կատարման ընթացքը եւ ներկայացնեն տվյալներ։

Ավինյանն իր խոսքում ընդգծեց, որ պետք է առավել ուշադրություն կենտրոնացնեն այն ոլորտների վրա, որոնց անդրադարձ է եղել իրենց նախընտրական ծրագրում եւ կառավարության ծրագրում եւ որպես օրինակ բերեց կրթության եւ առողջապահության ոլորտները։ «Մենք նաև նպատակադրվել ենք այդ գումարներն արդյունավետ կարողանանք ծախսել և հնարավոր է նաև լինեն փոփոխություններ։ Եթե որևէ ծրագիր ձգձգվի, ապա հետագա մեխանիմները կհամաձանեցնենք», – նշեց Ավինյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, թե պետք է կարողանան ծրագրերն իրականացնել եւ մատնանշեց երկու չափանիշ։ Այս քննարկումը տեղի էր ունենում հարցերից մեկի վերաբերյալ, որը վերաբերում էր առողջապահության ոլորտին եւ ինչպես վարչապետը ընդգծեց, դրանով 200 հազար բնակչի համար փոփոոխություն էր լինելու։ Նա հանձնարարեց նման կարևոր նախագծերի դեպքում ավելորդ համեստություն չցուցաբերել եւ փոփոխությունները լայն լուսաբանել ԶԼՄ-ներով։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս