Beeline-ում մեկնարկել է iPhone սմարթֆոնների վաճառքի ակցիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է iPhone սմարթֆոնների վաճառքի ակցիայի մասին։ Միանալով «Սմարթ 2500+» սակագնային փաթեթին մինչև 2019թ-ի հունիսի 10-ը՝ հաճախորդները կարող են ձեռք բերել հանրահայտ բրենդի սմարթֆոնները և ստանալ 25 ԳԲ ինտերնետ մեկ ամսվա համար, ինչպես նաև նրանց հեռախոսահամարի հաշվին որպես քեշբեքկփոխանցվի20 000 դրամ։ Սմարթֆոնները հասանելի են նաև ապառիկ տարբերակով։

«Մենք Beeline-ում հաճախ հարցնում ենք մեր բաժանորդներին, թե ինչպես կարող ենք մեր ծառայություններն ու ապրանքներն ավելի հարմար և գրավիչ դարձնել։ Ամենահաճախ ստացվող պատասխաններից է՝ ավելի հասանելի դարձնել Apple ընկերության ամենասիրված սմարթֆոնների տեսականին։ Այժմ, գնելով iPhoneBeeline-ի գրասենյակներում` մեր բաժանորդները կարող են ոչ միայն ընտրել իրենց համար ցանկալի մոդելը հարուստ տեսականուց, այլև այդ գնումը դարձնել ավելի շահավետ», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Առաջարկի շրջանակում հասանելի են Apple սմարթֆոնները՝ սկսած Phone 6S-ից մինչև նորագույն iPhoneXsMax։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։




Լրահոս