Սոցիալական փաթեթի շահառուների մեջ ավելացվել են Երևանի «Շտաբուժօգնության» 560 աշխատակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության որոշումով Սոցիալական փաթեթի շահառուների մեջ ավելացվել են Երևանի «Շտաբուժօգնություն» ՓԲԸ ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողները՝ թվով 560 աշխատակից:

Նախագծով առաջարկվող փոփոխությունների արդյունքում առողջապահության ոլորտի ևս շուրջ 610 աշխատողների համար ձեռք կբերվեն առողջապահության փաթեթներ և նշված անձանց բժշկական օգնությունը կիրականացվի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով: Արդյունքում շահառուների բժշկական օգնությունը կդառնա որակյալ, հասանելի և մատչելի: Շահառուները անխոչընդոտ հնարավորություններ կունենան իրենց նախընտրած բժշկական հաստատությունում, համապատասխան բժշկական փաթեթի շրջանակներում ստանալ անհրաժեշտ բժշկական ծառայություններ:




Լրահոս