ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես բացվեց Աշտարակ-Ուջան ճանապարհը․ ցուցարարները սպառնում են վաղը կրկին փակել այն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտից Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունն իրականացնողները փակել էին Աշտարակ-Ուջան ավտոճանապարհը։ Նրանց պահանջն աշխատավարձի ստացումն էր, քանի որ նախորդ տարվա օգոստոսից աշխատավարձ չեն ստացել, և մեղքն էլ բոլորը բարդում են տարբեր կապալառու ընկերությունների վրա։

Նախնական համաձայնությունն առկա է, և վաղը ցուցարարներին կընդունի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կամ նրա գրասենյակի ղեկավարը։ Ցուցարարները մեզ հետ զրույցում նշեցին` եթե հարցը չլոււծվի, իրենք կրկին կփակեն ճանապարհը և այս անգամ չեն բացի։

Մանրամասները ՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս