ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այսօր վաղ առավոտից Աշտարակ-Ուջան ճանապարհը փակած ցուցարարների հետ էր բանակցում։ Հյուսիս-Հարավ ծրագրով ավտոճանապարհի շինարարությունն իրականացնողները, փակելով ճանապարհը, հանդիպում էին պահանջում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ։ Բանն այն է, որ ցուցարարների աշխատավարձը օգոստոս ամսից չի վճարվել։
Գևորգ Գորգիսյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել և վաղը հանդիպում կկայանա Աբվինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: