Նոր զարգացումներ մարզպետի եղբոր մասնակցությամբ ծեծի դեպքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 17-ին հայտնի էր դարձել, որ Կոտայքի մարզետ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը` Ռուբեն Պետրոսյանը, ծեծի է ենթարկել «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրեն, 40-ամյա Գեւորգ Հովհաննիսյանին: Խնդրի հետ կապված դեռեւս մեկ շաբաթ առաջ զրուցել էինք մարզպետի հետ, որընշել էր, թե սա քաղաքական սադրանք է` ուղղված իր գործունեությանը. «Որքանով ինձ է հայտնի, եւ եղբայրս է ներկայացրել, անծանոթ մեկը Նոր Հաճնի ճանապարհին մեքենայի ազդանշաններով եղբորս հասկացրել է, որ կանգնեցնի մեքենան:

Եղբայրս կայանել է: Երիտասարդը մոտեցել է եղբորս եւ շատ անհարգալից տոնով իմ եւ եղբորս հասցեին վիրավորական արտահայտություններ արել: Եղբայրս հասկացել է, թե ով է այդ անձը, քանի որ այդ քաղաքացին մի քանի անգամ եկել է Աբովյանի ՔՊ-ի գրասենյակ, հանդիպել է ինձ, ցանկացել է ընդգրկվել թիմի ներսում, գործունեություն ծավալել մեզ մոտ, եւ ավելի ուշ հասկացանք` պաշտոնի ակնկալիքով է եկել, ինչըչէր կարող իրականություն դառնալ: Սույնօբյեկտը բազմաթիվ անգամ իմ գործունեության վերաբերյալ գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմին», – նշել էր մարզպետը:

Ինչեւէ, հետաքննական մարմինը բացատրություն էր վերցրել ինչպես Կոտայքի մարզպետի եղբորից, այնպես էլ «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրեն, 40-ամյա Գեւորգ Հովհաննիսյանից, եւ դատաբժշկի ուղեգիր էին տվել: Արդյունքում երեկ մեզ հայտնի դարձավ, որ մայիսի 24-ին հետաքննական մարմինը ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծ) հատկանիշներով հարուցել է քրեական գործ եւ այն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե: Սակայն նկատենք, որ մեղադրյալներ դեռ չկան:

Քնար Մանուկյան




Լրահոս