Մաքսանենգության փորձի համար մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ իրավապահ մարմինները պայքար են տանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ, ՀՀ իրավապահ մարմինները նոր բացահայտումներ են իրականացնում:

Եվ ահա, Եվրասիական տնտեսական միության եւ ՀՀ պետական սահմանով փորձել են թմրանյութ տեղափոխել Հայաստան: Իրավապահները 2019 թվականի մայիսի 25-ին նոր քրեական գործ են ուղարկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այսպիսով` ըստ նախաքննական մարմնի մեղադրական եզրակացության` Արտակ Վաղարշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է Եվրասիական տնտեսական միության եւ ՀՀ պետական սահմանով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգության եւ ՀՀ առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց պահելու եւ փոխադրելու նախապատրաստություն:

Ի դեպ, իրավապահները, ի դեմս ԱԱԾ-ի, այս գործը բացահայտել են գաղտնալսումներ իրականացնելու արդյունքում, որը եւս ուղարկվել է դատարան: Գործով մեղադրյալ է ներգրավված միայն Արտակ Վաղարշյանը, որն այժմ գտնվում է կալանքի տակ:




Լրահոս