«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ զինված ուժերի խաղաղապահ զորքերի բրիգադի հրամանատար գնդապետ Արտակ Տոնոյանի հետ` հասկանալու համար, թե արդյո՞ք ճիշտ չէ, որ Զինված ուժերի պաշտոնատար անձինք եւս վեթթինգ անցնեն, քանի որ բոլորի համար անհասկանալի է, թե ինչպես են գեներալներն առանձնատներ ստեղծել, իրենց աշխատանքի շնորհի՞վ են այդքան հարստություն դիզել, թե՞, մեղմ ասած, թալանել են բանակը եւ հարստացել:
Ի պատասխան` Արտակ Տոնոյանն ասաց. «Շատ լավ ներկայացրեցիք Ձեր հարցը, բայց ցավում եմ, քանի որ ես զինվորական եմ, գնահատական տալու իրավունք չունեմ եւ ոչ էլ կարծում եմ, որ կարող եմ դրա պատասխանը տալ: Կներեք, սա իմ կարծիքն է»: