«Իմ քայլի» պատգամավորը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատրյանը մայիսի 30-ին հրաժարականի մասին դիմում է ներկայացրել: Այս մասին քիչ առաջ հայտարարեց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը:

Եթե պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում հետ վերցնի դիմումը, ԱԺ նախագահը հանդես է կգա հայտարարությամբ, եթե հետ չի վերցնի, արձանագրություն է կազմվելու պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր այս թեմային:

Վերջին շրջանում համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը տեղափոխվելու է գործադիր: Նա առաջիկայում կնշանակվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում մշակույթի նախարար: Վերջինս անձամբ չի էլ հերքել նման խոսակցությունների առկայությունը:

Նշենք, որ Նարինե Թուխիկյանը պատգամավոր է դարձել «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով, եղել է ցուցակում 20-րդը, իսկ նրանից հետո`մինչեւ 85 համարում ընդգրկված անձինք տարբեր պաշտոններ են զբաղեցնում եւ նրա` գործադիր տեղափոխվելու դեպքում պատգամավորական մանդատ կարող է ստանալ միայն 85-ից հետո գտնվող անձանցից որեւէ մեկը: Նրանց թվում կան նաեւ ավագանու անդամներ:




Լրահոս