ՀՀ հաշվեքննիչ պալատն արդեն Ազգային ժողով է ներկայացրել 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Այն դեռեւս չի քննարկվել հանձնաժողովներում. միայն քննարկումներիցհետո կարող է ընդգրկվել լիագումար նիստերի օրակարգ: Մինչ այդ նշենք, որ Հաշվեքննիչ պալատի հաղորդման մեջ հետաքրքիր տվյալներ են ներկայացված նախորդ տարվա գործունեության արդյունքում իրականացրած բացահայտումների վերաբերյալ:
Եւ այսպես` տեղեկանում ենք, որ2018 թվականի գործունեության տարեկան ծրագրով կառույցը նախատեսված է եղել կատարել 25 հաշվեքննություն: Սակայն նախատեսված 25 հաշվեքննությունից 5-ն ավարտվել է 2018 թվականի ընթացքում, իսկմյուս 20-ը տեղափոխվել են հաջորդ տարի, որից երկուսըմնում է կասեցված, 4-ը դեռ շարունակվում է, իսկ 14-ն ավարտվել է: Այսպիսով` 2018 թվականի գործունեության ծրագրով հաստատված 25 հաշվեքննությունից 19-ն ավարտված են, երկուսը՝ կասեցված, 4-ի մասով հաշվեքննության աշխատանքները շարունակվում են:
Եվ արդեն ԱԺ ներկայացված հաղորդումը պարունակում է հետեւյալ ուղղությունների մասին տեղեկություններ.
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հաշվեքննություն
ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի հաշվեքննություն,
Ջրային պետական կոմիտեի հաշվեքննություն,
Սոցիալական ապահովության ծառայության հաշվեքննություն,
ՀՀ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի հաշվեքննություն,
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության հաշվեքննություն,
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հաշվեքննություն,
Բժշկական օգնության եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման հաշվեքննություն,
Դեղատնային գործունեության լիցենզավորմանհաշվեքննություն,
ՀՀ Բնապահպանության նախարարության հաշվեքննություն,
Տեսչական մարմինների հաշվեքննություն,
Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի եւ վճարների) գումարները հաշվեգրելու եւ բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ-պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի մասին արձանագրության պահպանման նկատմամբ հաշվեքննություն:
Սրանք Հաշվեքննիչ պալատը նախորդ տարի ճանաչել էր առավել ռիսկային ոլորտ, ուստի դրանով էր պայմանավորված հենց այս կառույցներում ստուգումները:
Ընդ որում, Հաշվեքննիչ պալատի կողմից 2018 թվականին անցկացվել է 33 նիստ (ներառյալ նաեւ Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերը), որոնցից 20-ը՝ արտահերթ, ընդունվել է 193 որոշում, որոնցից գերակշիռ մասը՝ 169-ը (88%) առնչվում է հաշվեքննության գործընթացին, 8-ը՝ Հաշվեքննիչ պալատի գործունեության մեթոդական եւ իրավական ապահովմանը, 5-ը՝ անձնակազմի կառավարման հարցերին, 11-ը՝ ֆինանսատնտեսական գործունեությանը:
Ինչպես արդեն նշեցինք` հաշվեքննություններից 4-ի մասով աշխատանքները շարունակվում են: Եվ դրանք վերաբերում են ՀՀ պաշտպանության նախարարությանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամին, Ռուս-Հայկական համալսարանի (ՌԴ Հաշվիչ պալատի հետ համատեղ) եւ Դեղերի շրջանառության պետական կարգավորմանն ուղղված ֆինանսատնտեսական գործունեության գործընթացի հաշվեքննությանը:
Տեղեկացանք, որ Ռուս-Հայկական համալսարանում (ՌԴ հաշվիչ պալատի հետ համատեղ) հաշվեքննության իրականացումը հետաձգվել է՝ նկատի ունենալով ՌԴ հաշվիչ պալատի նախագահի պաշտոնական առաջարկն առ այն, որ ՌԴ կառավարության կառուցվածքում տեղիունեցող փոփոխություններն այդ պահին սահմանափակում են լիարժեք եւ արդյունավետ հաշվեքննության իրականացումը:
ՀՀ պաշտպանության նախարարությունում, «Հայաստան» համահայկական հիմնադրամում, Դեղերի շրջանառության պետական կարգավորմանն ուղղված ֆինանսատնտեսական գործունեության գործընթացին վերաբերող հաշվեքննություններն իրենց բնույթով բավականին ընդգրկուն են, ծավալուն եւ առանձնահատուկ:
Օրինակ` պաշտպանությանն առնչվող միջոցների հաշվեքննությունն ընդգրկում է 2009 թվականից մինչեւ 2018 թվականի գործունեության հետեւյալ առարկաները՝ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի եւ ռազմատեխնիկական միջոցների ապահովմանն ուղղված պետական գաղտնիք պարունակող գնումներ, արտաբյուջետային միջոցների ձեւավորում եւ օգտագործում:
Իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասով հաշվեքննությունն ընդգրկում է 2015-2017 թվականներն ընկած ժամանակահատվածը: Ի դեպ, երկու դեպքում էլ նախկինում այդ թեմաների նկատմամբ Վերահսկիչ պալատի կողմից վերահսկողություն չի իրականացվել: Բավական առանձնահատուկ է նաեւ դեղերի շրջանառության գործընթացի հաշվեքննությունը, որընույնպես պահանջում է համապատասխան ռեսուրսներ: Հաշվեքննիչ պալատը որոշել է դրանց իրականացման ժամկետները հետաձգել մինչեւս 2019 թվականի հունիսի 30-ը:
Հինգ առանձին ուղղություններով Հաշվեքննիչ պալատը եկել է հետեւության, որբացահայտված փաստերը պարունակում են առերեւույթ հանցագործության հատկանիշներ, եւ այդ նյութերը համապատասխան որոշումներով ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն: Դրանցից երկուսը վերաբերում է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը, այդ թվում՝ ԲԷՑ-ի մասով:
Ընդ որում, երեկ ՀՀ գլխավոր դատախազության փոխանցմամբ, ԲԷՑ-երում հստակ մշակված կոռուպցիոն մեխանիզմներ են բացահայտվել այն բանից հետո, երբ դատախազության կոռուպցիոնեւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ իրավասու մարմինների վարույթներում «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր ՓԲԸ-ում արձանագրված խախտումների եւ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը։
ԻՆչեւէ, ՀՊերկու հաղորդումներն էլ վերաբերում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի, իսկ մեկը՝ ՀՀ Արվամիրի մարզի Նորակերտ համայնքի հաշվեքննություններին:
Նաիրա Հովհաննիսյան