«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ իրավապահներն օրերս ՊԲ զորամասերից մեկում ուշագրավ դեպք են բացահայտել: Մասնավորապես մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՊԲ զորամասերից մեկի սպան մարտական մեքենաների միջից դիզվառելիքը հանել, մեջը ջուր է լցրել:
2016 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո ՀՀ իրավապահները բանակում տիրող իրավիճակի մասով մի շարք բացահայտումներ արեցին: Ավելին` դեռեւս 2017 թվականիմարտի 1-ին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր, որ անորակ վառելիքի պատճառով անցյալ տարի ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի զինտեխնիկան չէր աշխատում. «Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, եւ մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որմեր ռազմական տեխնիկանչէր աշխատում հենց դրա պատճառով»:
Տպավորությունն այնպիսին էր, որ այս ամենից հետո Զինված ուժերիպաշտոնատար անձինք պետք է դաս քաղեին, առավել եւս՝ թավշյա հեղափոխությունից հետո: Բայց արի ուտես, որ այդպես չէ: Օրերս ՀՀ իրավապահների բացահայտումը խիստ մտահոգությունների տեղիք է տալիս:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն`օրերս իրավապահները ՊԲ զորամասերից մեկումստուգումներ են իրականացրելու բացահայտել, որՊԲ զորամասերից մեկի սպան` Արթուր Ղ-ն, զորամասին պատկանող 11 մարտական մեքենաներիցհանել է բենզինը եւ դրա փոխարեն ջուր լցրել: Նպատակը, ինչպես հասկանում եք, եղել է բանակին տրամադրված բենզինը յուրացնելը:
Իսկ հետաքրքիր է`ինչու է բենզինի փոխարեն մարտական մեքենայի բաքում ջուրլցրել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նա այդ քայլին գնացել է, որպեսզի, եթե զորամասում ստուգումներ լինեն եւ ստուգեն, տեսնեն,որ մարտական մեքենաների բենզինի բաքը ամբողջությամբ լիքն է:Բայց, դե, սպայի այս քայլը չիօգնել նրան խուսափել իրավապահների աչքից:
Կատարվածը պարզվել է:
Ավելին` իրավապահների կողմից իրականացված այսբացահայտումից հետո պարզվել է, որ մարտական մեքենաների բենզինի բաքում ջուր լցնելու հետեւանքով այդ մեքենաները տեխնիկական խնդիրներ են ունեցել: Արդյունքում որոշում է կայացվել, որ 11 մարտական մեքենաները չշահագործեն եւ համալիր ստուգման ենթարկեն:
Այս պատմությունը, սակայն, այսքանով չի ավարտվել: Երբ գործը հասել է արդեն նախաքննական մարմին, այստեղ եւս մեկ անհասկացվածություն է եղել գործը հսկող դատախազի եւ քննիչի միջեւ: Ըստ մեզ հասած տեղեկությունների` նախաքննական մարմինը, ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի, զինվորական քննչականվարչության միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի Արթուր Ղ-ի նկատմամբ խափանման միջոց ընտրվի կալանավորումը, սակայն դատախազը միջնորդությունը հետ է վերցրել, եւ դատարանի որոշմամբ ՊԲ սպայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին:
Ասել է, թե քննիչի համար հարցական է մնացել, թե ինչու դատախազը կողմ չի եղել, որ անձի նկատմամբ խափանման միջոցընտրվի կալանավորումը: Ինչեւէ, մինչ երկու գերատեսչությունները կփորձեն միմյանց հետ լեզու գտնել եւ կատարվածին իրավաբանական գնահատական տալ, փաստ է մեկ բան, որ այս գործով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչությունում քննություն է ընթանում:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ՀՀ քննչական կոմիտեից, որտեղից ի պատասխան` միայն հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի177 հոդվածի հատկանիշներով`գողություն: Նախաքննությունը շարունակվում է:
Քնար Մանուկյան