Իվետա Տոնոյանը` Վարդան Ղուկասյանի աղմկահարույց հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ArmLur.am-ը զրուցել էր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի հետ, ով խոսելով դատաիրավական ոլորտում բարեփոխումների մասին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատությունն էր պահանջել:

Այս հարցի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնյանի հետ՝ հասկանալու համար, արդյոք խմբակցությունում իրավիճակ է փոխվել Ռ. Քոչարյանի հետ կապված:

Սակայն պարզվում է, սա անձնական դիրքորոշում է.

«Դա պարոն Ղուկասյանի խիստ անձնական կարծիքն է, իսկ ԲՀԿ դիրքորոշումն այս հարցի հետ կապված բազմաթիվ անգամներ հնչեցրել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, մասնավորապես, որ սա բացառապես իրավական հարց է, որն այժմ գտնվում է ՍԴ-ի քննության շրջանակներում: Սա է մեր պաշտոնական դիրքորոշումը»,- եզրափակեց Իվետա Տոնոյանը:




Լրահոս