Ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանում հունիսի 1-ը նշում են որպես Երեխաների միջազգային օր: Այդ տոնը Հայաստանում հայտնի է որպես երեխաների իրավունքների պաշտպանության օր: Երեխաների միջազգային օրն ամենահին միջազգային տոներից է:

Նրա անցկացման մասին որոշումը կայացվել էր 1925 թվականին` Ժնեւում, երեխաների բարօրությանը նվիրված Համաշխարհային կոնֆերանսում:

Այսօր Երևանի «Վիլլա Մոնտեսորի» մանկապարտեզում մանուկների տոնը նշվեց երեխաների համար բավականին հիշարժան ձևով: Երեխաների համար կազմակերպվել էր հյուրասիրություն, խաղեր, երգ, պար:

Մանուկները Armlur.am-ին պատմեցին իրենց երազանքների օրը նշելու մասին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան, Էդգար Բաղդասարյան






























