Հարկային օրենսգրքի կարևոր փոփոխությունները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հունիսի 7-ին գումարվելու է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում է նաեւ Հարկային օրենսգրքի փաթեթը։ Այս օրենսգրքում փոփոխություններ կատարելու շուրջ աշխատանքները մեկնարկել էին վաղուց, սակայն ամբողջական փաթեթը խորհրդարան է ուղարկվել միայն ապրիլին եւ որոշում կայացվեց արտահերթ նիստով քննարկել փաթեթը։ Այժմ նախագիծն ամբողջական պատրաստ է,ու դրանով առաջարկվում է բանկերի գործունեության համար տարեկան տուրքը սահմանել բազային տուրքի 7 հազարապատիկի չափով:

Բանկի յուրաքանչյուր մասնաճյուղի գործունեության համար՝ տարեկան բազային տուրքի 350-ապատիկի չափով: Նախատեսվում է առաջիկայում կես տոկոսով նվազեցնել տրամադրվող վարկերի տոկոսադրույքը: Շուրջ 15 տարի այս ոլորտում որեւէ փոփոխություն չի եղել։ Եվ, ըստ այդմ, առաջարկվում է գործող տարեկան բազային 60 հազար դրամ տուրքի փոխարեն սահմանել 6 մլն դրամ, փոխանակման կետերի համար տարեկան բազային տուրքը՝ 3 մլն դրամ»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս