ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը երեկ հանդես է եկել մի ուշագրավ հայտարարությամբ: Armlur.am-ի հետ զրույցում պատգամավորը խոսելով խորհրդարանում իրականցվելիք հնարավոր վեթինգի մասին հայտարարել է, թե կողմ է այդ ամենին, ինչպես նաեւ դատաիրավական ոլորտում իրականցվելիք բարեփոխումներին: Այնեւհետեւ ԲՀԿ խմբակցության պատգամավորըհիշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու հայտարարել, թե միանշանակ պետք է լինի ազատության մեջ:
Գաղտնիք չէ, որնույն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր բոլոր հայտարարություններում խուսափում է խոսել Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքից, առավել եւս նրա ազատության մեջ գտնվել-չգտնվելու հարցից, պնդելով,որ իրավական հարցերը պետք է իրավական դաշտում լուծվեն: Այս հարցում չեզոքություն են պահպանում նաեւ ԲՀԿ խմբակցության մյուս պատգամավորները: Բայց ահա Վարդան Ղուկասյանը հայտարարում է, որ Ռ. Քոչարյանը պետք է անպայման ազատության մեջ գտնվի:
Այսինքն՝ ստացվում է, որ ԲՀԿ-ականները ամեն կերպ խուսափում են տեսակետ հայտնել Քոչարյանի մասին, սակայն պարզվում է խմբակցությունում կան պատգամավորներ, որ ընդհանրապես համաիտ չեն իրենց առաջնորդի դիրքորոշման հետ` ավելին ցանկություն կա նրա ազատության մեջտեսնելու: Ու, ի դեպ Վարդան Ղուկասյանը իր հարցազրույցում մի քանի անգամ շեշետում է, որ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերն այս հարցի շուրջ զրուցել է Աժ բհկ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնյանի հետ հասկանալու համար, արդյոք խմբակցությունում իրավիճակ է փոխվել Ռ. Քոչարյանի հետ կապված:
Սակայն պարզվում է, սա անձնական դիրքորոշում է. «Դա պարոն Ղուկասյանի խսիտ անձնական կարծիքն է, իսկ ԲՀԿ դիրքորոշումն այս հարցի հետ կապված բազմաթիվ անգամներ հնչեցվել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, մասնավորապես, որ սա բացառապես իրավական հարց է, որն այժմ գտնվում է ՍԴ-ի քննության շրջանակներում: ՍԱ է մեր պաշտոնակն դիրքորոշումը»,-եզրափակեց Իվետա Տոնոյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ հետաքրքրվեց՝ իրենք զրուցել են արդյոք Վարդան Ղուկասյանի հետ, թե ոչ, սակայն նա նշեց, թե երեկ պատգամավորի հետ զրուցելու առիթ չի եղել, բայց կարծիք հայտնեց, որ առաջիկայում այդ առիթը կստեղծվի:
Սոնա Գրիգորյան