Իշխանական ու ընդդիմադիր պատգամավորի համատեղ նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը եւ ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանը համատեղ նախագիծ են ներկայացրել, որը վերաբերում է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելուն:

Նրանք առաջարկում են փոփոխություն կատարել եւ ամրագրել, որ դիվանագետ պետք է նշանակվեն դիվանագիտական ծառայության առնվազն 15-ամյա ստաժ եւ ՀՀ ԱԳՆ-ում կամ ենթակա մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձինք, իսկ եթե այլ շրջանակից, ապա պայմանով, որ նման նշանակումների արդյունքում այս կատեգորիայի անձանց շրջանակից նշանակվածների ընդհանուր թիվը չի գերազանցում դիվանագիտական ներկայացուցիչների ընդհանուր թվի 15 տոկոսը:

Բացի այդ, մեկ այլ հոդվածով ամրագրվում է, որ վարչապետը թեկնածուին նախագահին ներկայացնելուց առաջ կարող է իր առաջարկած անձի թեկնածությունը ներկայացնել ԱԺ իրավասու մշտական հանձնաժողով:

Վերջինս էլ կարող է ներկայացնել թեկնածուի վերաբերյալ խորհրդակցական եզրակացություն։ Այսպես, նրանք նպատակ ունեն մեծացնել խորհրդարանական վերահսկողությունը եւ պրոֆեսիոնալ կադրերի նշանակումը:




Լրահոս