Ում ձեռքի տակ է հայտնվել Գյումրու փողոցաշինության ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում փողոցաշինության ծրագիրը հայտնվել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի ձեռքի տակ։ Նա անձամբ է վերահսկում Գյումրիում փողոցների, եզրաքարերի նորոգման աշխատանքները։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վերմիշյանն այդ նպատակով անգամ մի քանի օր անցկացրել է Գյումրիում։

Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է, ինչ այդ նորոգման գործընթացը կասեցված է։ Ինչպես հայտնի է, Գյումրիում տեղի ունեցած փողոցաշինության ծրագրի շրջանակներում բացահայտված չարաշահումների վերաբերյալ քրեական գործ էր հարուցվել: Քաղաքաշինության կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Վահագն Վերմիշյանը Գյումրիում եղել է եւ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ շրջել է «ՎԶԵԲ»-ի ֆինանսավորմամբ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրով վերկանգնվող մի շարք փողոցներում, ծանոթացել են աշխատանքների ընթացքին ու խնդիրներին:

Ս.Հ.




Լրահոս