Երեկ խորհրդարանում շարունակվել են մայիսի 29-ին գումարված հերթական նիստերի աշխատանքները: Այս նստաշրջանն առանձնանում էր ընտրություններով. պատգամավորները բավական երկար ժամանակ ծախսեցին հենց դրա վրա: Օրակարգը բավական հագեցած ստացվեց, եւ հերթական նիստերի աշխատանքները կշարունակվեն արդեն երկուշաբթի, քանի որ դեռ չքննարկված նախագծեր կան:
Երեկ կիսատ մնաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը հասցրել է մինչ այժմ թեժ քննարկումների առիթ դառնալ: Բացի այդ, այս նստաշրջանի օրակարգում է Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումը՝ 2018 թվականի գործունեության մասին:
Ընդ որում, այս նախագիծը պետք է ընդգրկվեր դեռեւս նախորդ նիստերում, սակայն օրակարգի հագեցած լինելու պատճառով քննարկումը հետաձգվեց: Ենթադրվում է՝ այս նիստերին եւս հերթը դեռ դրան չի հասել: