Երեկ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտարարեցին, որ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջարկում Վահե Գրիգորյանին։
Վերջինս, ինչպես հայտնի է, Մարտի 1-ի գործով 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչն է եղել եւ նախկին ընդդիմադիր առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցը։ Իհարկե, Եվրադատարանում Մարտի 1-ի գործերի մեծ մասը նախկին ընդդիմությունը պարտվել է՝ թույլհիմքերի պատճառով, բայց Վահե Գրիգորյանին շատ շրջանակներ պրոֆեսիոնալ են համարում։
Հատկանշական է փաստը, որ Վ.Գրիգորյանի թեկնածությունը ՀՀ նախագահն առաջադրեց այն բանից հետո, երբ ընդամենը մեկ օր առաջ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը քվեարկությամբ մերժեց նրա հերթական թեկնածուին՝ Արթուր Վաղարշյանին՝ հասկացնելով, որ կշարունակի նույն գործելաոճը, մինչեւ ՍԴ դատավորի պաշտոնում ներկայացվի ԱԺ-ի համար ընդունելի թեկնածու:
Պատահական չէ, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անձամբ ասել էր. «Նախագահն իրավասություն ունի առաջադրել ՍԴ դատավորի թեկնածու, իսկ ԱԺ-ն իրավասություն ունիընտրել կամ չընտրել այդ թեկնածուին։ Այս գործընթացը կշարունակվի այնքան, մինչեւ ԱԺ-ի ու նախագահի պատկերացումները համընկնեն»:
Եւ հետաքրքիր է, որ Արմեն Սարգսյանը հենց հաջորդ օրը կատարեց իր քայլը՝ ներկայացնելով խորհրդարանական մեծամասնության համար ընդունելի թեկնածուին՝ Վ. Գրիգորյանին (իսկորհենց Վ.Գրիգորյանն է իշխանությունների համար ընդունելի թեկնածու, խոսվել է բացահայտ):
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: