Անդրադառնալով Դատավորների ընդհանուր ժողովի 2019 թ. մայիսի 27-ին կայացած նիստում ընդունված հայտարարությանը՝ Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում նկատել, որ Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարությամբ Խորհրդի գործունեությանը տրված իմպերատիվ գնահատականը ոչ միայն չի արտացոլում իրական պատկերը, այլև լրջագույն աղերսներ ունի դատական իշխանության հանդեպ հանրային վստահության խաթարման հետ, որպիսի առանցքային արժեքի պահպանման մտահոգությունը, թերևս, արտացոլված է նաև Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարության մեջ։
Բարձրագույն դատական խորհուրդը դատավորների ուշադրությունը հրավիրում է այն փաստին, որ դատարանների շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ Խորհուրդը հանդես է եկել անհրաժեշտ հայտարարությամբ՝ անընդունելի համարելով դատարանների բնականոն գործունեության խաթարումը:
Բարձրագույն դատական խորհուրդն այս օրերին ևս շարունակում է քաղաքակիրթ պահվածքով և ժողովրդաիշխանության արժեքների ոգով հստակ ու միանշանակ արձագանքել իշխանության ճյուղերի ներկայացուցիչների բոլոր այն հայտարարություններին, որոնք համահունչ չեն իշխանության ճյուղերի բաժանման, առավել ևս հավասարակշռման սկզբունքներին:
Բարձրագույն դատական խորհուրդը կարևորում է դատաիրավական խորքային բարեփոխումների անհրաժեշտությունը՝ ընդծելով, որ դատական իշխանության անկախության ու արդյունավետության ամրապնդման հիմնական ռազմավարական առաջնահերթությունները, որոնք մշակվել են առկա խնդիրների բազմագործոն և համընդգրկուն վերլուծության արդյունքում, ամփոփված են Խորհրդի գործունեության տարեկան հաղորդման մեջ:
Ողջունելով դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանն ուղղված բոլոր հնարավոր գործընթացներին դատավորների մասնակցության պատրաստակամությունը, ինչպես նաև կարևորելով դատավորների ակտիվ ներգրավվածության, դատական իշխանության և իշխանության մյուս ճյուղերի հետ բացառապես սահմանադրական հիմքերով երկխոսության առնչությամբ միանգամայն իրավաչափ ակնկալիքները՝ Բարձրագույն դատական խորհուրդը հավաստում է վերջիններիս կենսագործմանն ուղղված անհրաժեշտ հաստատակամությունը: Ընկալելով պահի լրջությունը՝ Խորհուրդն ընդգծում է, որ նշված բոլոր գործընթացները պետք է լինեն թափանցիկ և համապատասխանեն Սահմանադրությանը ու միջազգային պարտավորություններին:
Բարձրագույն դատական խորհուրդը դատավորներից ակնկալում է, որ հետայսու նախապատվությունը կտրվի բացառապես դատական իշխանության բարելավման, հարաբերությունների կարգավորման առավել հավասարակշռված ու հեռատես մոտեցումներին:Անդրադառնալով Դատավորների ընդհանուր ժողովի 2019 թ. մայիսի 27-ին կայացած նիստում ընդունված հայտարարությանը՝ Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում նկատել, որ Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարությամբ Խորհրդի գործունեությանը տրված իմպերատիվ գնահատականը ոչ միայն չի արտացոլում իրական պատկերը, այլև լրջագույն աղերսներ ունի դատական իշխանության հանդեպ հանրային վստահության խաթարման հետ, որպիսի առանցքային արժեքի պահպանման մտահոգությունը, թերևս, արտացոլված է նաև Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարության մեջ։
Բարձրագույն դատական խորհուրդը դատավորների ուշադրությունը հրավիրում է այն փաստին, որ դատարանների շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ Խորհուրդը հանդես է եկել անհրաժեշտ հայտարարությամբ՝ անընդունելի համարելով դատարանների բնականոն գործունեության խաթարումը:
Բարձրագույն դատական խորհուրդն այս օրերին ևս շարունակում է քաղաքակիրթ պահվածքով և ժողովրդաիշխանության արժեքների ոգով հստակ ու միանշանակ արձագանքել իշխանության ճյուղերի ներկայացուցիչների բոլոր այն հայտարարություններին, որոնք համահունչ չեն իշխանության ճյուղերի բաժանման, առավել ևս հավասարակշռման սկզբունքներին:
Բարձրագույն դատական խորհուրդը կարևորում է դատաիրավական խորքային բարեփոխումների անհրաժեշտությունը՝ ընդծելով, որ դատական իշխանության անկախության ու արդյունավետության ամրապնդման հիմնական ռազմավարական առաջնահերթությունները, որոնք մշակվել են առկա խնդիրների բազմագործոն և համընդգրկուն վերլուծության արդյունքում, ամփոփված են Խորհրդի գործունեության տարեկան հաղորդման մեջ:
Ողջունելով դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանն ուղղված բոլոր հնարավոր գործընթացներին դատավորների մասնակցության պատրաստակամությունը, ինչպես նաև կարևորելով դատավորների ակտիվ ներգրավվածության, դատական իշխանության և իշխանության մյուս ճյուղերի հետ բացառապես սահմանադրական հիմքերով երկխոսության առնչությամբ միանգամայն իրավաչափ ակնկալիքները՝ Բարձրագույն դատական խորհուրդը հավաստում է վերջիններիս կենսագործմանն ուղղված անհրաժեշտ հաստատակամությունը: Ընկալելով պահի լրջությունը՝ Խորհուրդն ընդգծում է, որ նշված բոլոր գործընթացները պետք է լինեն թափանցիկ և համապատասխանեն Սահմանադրությանը ու միջազգային պարտավորություններին:
Բարձրագույն դատական խորհուրդը դատավորներից ակնկալում է, որ հետայսու նախապատվությունը կտրվի բացառապես դատական իշխանության բարելավման, հարաբերությունների կարգավորման առավել հավասարակշռված ու հեռատես մոտեցումներին: