Armenian text to speach

Ստամբուլում հայ կնոջ են դանակահարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ստամբուլի հայաշատ Սամաթյա թաղամասում անհայտ անձիք տան մուտքի մոտ հարձակվել են հայաստանցի կնոջ վրա, դանակահարել եւ արագ հեռացել՝ ասելով, թե սա դեռ սկիզբն է։

Հարեւաններն արագ հիվանդանոց են հասցրել վիրավոր կնոջը։ Բժիշկների հավաստմամբ՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Հայաստանցի ամուսինների տան պատին սպառնալից գրառումներ են եղել եւ խաչ է գծված եղել։

Արքեպիսկոպոս Աթեշյանը խնդրի հետ կապված հեռախոսազրույց է ունեցել Ստամբուլի ոստիկանապետի եւ Ֆաթիհի շրջանի ոստիկանապետի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում արք․ Աթեշյանին վստահեցրել են, որ գտնեն հանցագործներին եւ կբարձրացնեն անվտանգության միջոցառումները հայաշատ թաղամասերում։




Լրահոս