
Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի՝ ուղղված հակամարտության կարգավորմանը՝ միջազգային հանրության պահանջներին համապատասխան: Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որն արվել էր ի պատասխան Հայաստանի ԱԳՆ-ի վերջին հայտարարությանը:
«Հայաստանի ԱԳՆ-ի հուզական եւ նույնքան հակասական հայտարարությունը հայկական եւ ադրբեջանական ԶՈՒ շփման գծում իրավիճակի մասին արտացոլում է իրենց երկրում ներիքին իրավիճակի շուրջ հայկական ղեկավարության արձագանքը»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ՝ ի պատասխան Բաքվի հասցեին արված Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը:
Հայտարարության մեջ Ադրբեջանի ԱԳՆ-ը պնդում է, որ մարդկային կորստի եւ փոխադարձ տարաձայնությունների «միակ մեղավորը» Հայաստանն է: