
Այսօր տեղի է ունեցել հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի հոգեհանգստի արարողությունը: Հոգեհանգստի արարողությանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանը: