
Արմավիրի մարզում այսօր՝ հունիսի 2-ին, ժամը 20:40-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Մուսալեռ գյուղի գյուղապետից, որը հայտնել է, որ ջրբաշխը գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարում, որը սկիզբ է առնում Երևանյան լճից, 3-4 օրական տղա երեխայի դի է հայտնաբերել: Հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ ոստիկանները ջրատարից դուրս են բերել դին, և այս պահին դատական բժիշկը զննություն է կատարում:
Փաստի ատթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: