ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ պետությանը պատճառվել է շուրջ 51.500.000 ՀՀ դրամի վնաս:
Մասնավորապես՝ 2015թ. հոկտեմբերին ՀՀ ՊՆ-ի կողմից ուղղակի վաճառքի ձևով՝ 38.000.000 ՀՀ դրամով, օտարվել է Երևան քաղաքում գտնվող հողատարածք, սակայն նախաքննության ընթացքում նշանակված դատաապրանքագիտական, դատաշինարարատեխնիկական և դատահաշվապահական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ հողատարածքի միջին շուկայական գինը, օտարման օրվա դրությամբ, կարող էր կազմել շուրջ 89.500.000 ՀՀ դրամ:
Այսինքն՝ պետությանը պատճառված վնասը կազմում է 51.500.000 ՀՀ դրամ: