Վարդան Ղուկասյանն այսօր խորհրդարան չի եկել․ ինչ է ասել Գագիկ Ծառուկյանը խմբակցության նիստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության Վարդան Ղուկասյանի՝ օրեր առաջ արված հայտարարության շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Ինչպես հայտնի է՝ Վարդան Ղուկասյանը Armlur.am-ի հետ զրույցում խոսել էր դատաիրավական ոլորտում բարեփոխումների մասին, նշել էր նաև Ազատություն Ռոբերտ Քոչարյանին։

Եվ չնայած այդ հայտարարությունից հետո Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, պատգամավոր Իվետա Տոնոյանը նշել էր, թե դա անձական տեսակետ է և խմբակցոիթյան դիրքորոշման հետ կապ չունի, սակայն այսօր այդ ամենին խառնվել է անձամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Նա այսօր խմբակցության նիստ է արել և ասել, որ այլեւս այդպիսի հայտարարություններ չլինեն եւ այդպիսի հարցերի շուրջ անձնական տեսակետներ չհայտնեն։ Եվ հետաքրքիր է, որ ամձամբ Վարդան Ղուկասյանը չի մասնակցել այդ նիստին և այսօր առհասարակ խորհրդարան չի եկել։ Սակայն ԲՀԿ -ական պատգամավորները դա չեն կապում հայտարարության հետ։




Լրահոս