Ինչու է Վարդան Ղուկասյանը բացակայում այսօրվա նիստից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսօր չէր մասնակցում ԱԺ լիագումար նիստին, չնայած առավոտյան խմբակցության նիստ է եղել և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այդ նիստը հրավիրել էր հենց հատուկ վերջինիս հայտարարությունների համար։ Իսկ Ղուկասյանը մեզ հետ զրույցում խոսել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին և ասել, որ նա պետք է ազատ արձակվի։

ArmLur.am-ը զանգահարեց ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանին՝ հասկանալու համար, թե ինչու է այսօր բացակայել նիստերից։ Ի պատասխան վերջինս նշեց, թե վատառողջ է և միայն դա է պատճառը։ Դիտարկմանը՝ ինչ կարծիք ունեք Գագիկ Ծառուկյանի այսօրվա հայտարարությունների մասին,  նա նշեց, թե արդեն հարցազրույց տվել է և չի ցանկանում նույնը կրկնել։




Լրահոս