Երեխաների պաշտպանության միջազգային օրը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի Երեխաների պաշտպանության միջազգային օրն առանձնահատուկ շուքով նշվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ), քանի որ 2019 թ.-ին լրանում է Կենտրոնի հիմնադրման տասնամյակը: Այդ կապակցությամբ ավելի քան 200 դպրոցականներ նախ՝ փուչիկների, իսկ ապա՝ նաև լապտերների օգնությամբ պատկերեցին ԳԱԿ 10-ամյակի պատկերանշանը:

Beeline-ի հովանավորությամբ իրականացվող «Քո դրոշակը» ստեղծագործական ծրագրի ընթացքում երեխաները Գաֆէսճեանքանդակներիպարտեզումպատրաստեցին ԳԱԿ արվեստանմուշները պատկերող դրոշակներ:

Այցելուներին նաև հնարավորություն ընձեռվեցմասնակցել Beeline-ի հովանավորությամբ կայացած «Ստեղծիր քո շրջայցը» նոր կրթական նախագծին՝ ուսումնասիրելով Կենտրոնում ցուցադրված արվեստանմուշները և միաժամանակ կատարելով մի շարք ինտերակտիվ առաջադրանքներ:

Շնորհավորելով երեխաներին՝ Կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը նշեց. «Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մեր հավատարիմ գործընկեր Beeline-ի աջակցությամբ հունիսմեկյան միջոցառումների հետաքրքիր ծրագիր ենք պատրաստել՝ փորձելով երեխաների համար հիշարժան դարձնել այս տոնը:Մեր երկարատև համագործակցության շնորհիվ ամեն տարի ներկայացնում ենք նոր և հետաքրքիր ստեղծագործական նախաձեռնություններ»:

«Սա առաջին տարին չէ, որ մենք մասնակցում ենք այս գեղեցիկ տոնի կազմակերպմանը և պետք է ասեմ, որ Beeline-ը շատ է գնահատում Գաֆէսճեան կենտրոնի կրթական գործունեությունը։ Լավ կրթությունն ապահով և լիարժեք ապագայի գրավականն է, հետևաբար մեր երեխաներին պաշտպանելու լավագույն միջոցն է», -նշեց Beeline-ի գործադիր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հայաստանի ամենահայտնի երիտասարդական էթնիկ ռոք խմբերից մեկի՝ ԹմբաԹա նվագախմբի բացօթյա համերգն էլ ավելի աշխուժացրեց տոնական մթնոլորտը, իսկ միջոցառումների ավարտն ազդարարվեց ճոխ հրավառությամբ:




Լրահոս